Մինչ իշխանությունն ամեն ինչ անում է իր ցանկացած սցենարով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ-ն փորձում է ինքնակազմակերպվել։
Սակայն խորհրդարանի «պաշարումից» հետո ՀՀԿ-ում դժգոհության ալիք է բարձրացել ԱԺ խոսնակի հանդեպ։ Հաջորդ օրը ԱԺ նիստը սկսելուց առաջ Արա Բաբլոյանը ոչ մի բառ չասաց նախորդ գիշեր խորհրդարանի դիմաց իրականացված ակցիայի մասին։ ՀՀԿ-ում համոզված են, որ սա մեծ թերացում է, երբ ԱԺ նախագահը չի անդրադառնում խորհրդարանի տարածք քաղաքացիների ներխուժման, օրենսդիր մարմնի վրա գործադիրի ղեկավարի անմիջական ճնշման, անվտանգության ոչ մի նորմ չհարգելու, պարտադրանքների ու սպառնալիքների լեզվով խոսելու մասին։ «Հավատավոր» հանրապետականները ծանր են տանում, որ կարևոր դերակատարում ունեցող կուսակցականներն իրենց գործը պատվով չեն անում, որպեսզի մարդիկ հասկանան` իրենց շարքերում բոլորը չէ, որ «բոբոներ» են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ